5 բարոյախոսական պատմվածք

F22w66UWnRU

1. Մի օր ագարակատերը նկատեց, որ տերը մկան թակարդ է դրել: Նա դրա մասին պատմեց հավին, ոչխարին և կովին: Բայց նրանք պատասխանեցին.

-Մկան թակարդը քո խնդիրն է, իսկ մեզ այն չի վերաբերում:

Որոշ ժամանակ անց թակարդն է ընկնում օձ և խայթում ագարակատիրոջ կնոջը: Ցանկանալով կնոջը առողջացնել, նրա համար հավով ճաշ են եփում: Հետո մորթեցին ոչխարին, որ կերակրեն բոլորին, ովքեր գալիս էին հիվանդատես: Եվ վերջիվերջո մորթում են կովին, որ հարգին կերակրեն հոգեհանգստին եկածներին: Այդ ժամանակ մուկը անցքից նայում էր և մտածում բաների մասին, որոնք ոչ մեկին չէր վերաբերում:

Հետևություն. Եթե ինչ-որ բան Ձեզ չի վերաբերում, մի մտածեք, որ այն մի օր ձեր գլխին չի գա:

2.Արծիվը թառել էր ծառին և ոչինչ չէր անում : Փոքրիկ նապաստակը տեսնելով նրան հարցրեց.

-Կարելի՞  է ես էլ նստեմ, Ձեզ պես, և ոչինչ չանեմ:

-Իհարկե, իսկ ինչու ոչ,-պատասխանեց արծիվը:

Նապաստակը նստեց ծառի տակ և սկսեց հանգստանալ: Հանկարծ հայտնվեց աղվեսը, բռնեց և կերավ նրան:

Հետևություն. Նստելու և ոչինչ չանելու համար պետք է բարձր, շատ բարձր նստել:

3. Ագարակում ձին հիվանդանում է: Գալիս է անասնաբույժը և ասում.

-Եթե առավոտյան ոտքի չկանգնի, ստիպված եմ քնեցնել նրան:

Առավոտյան ձին ոտքի չելավ: Կողքին պառկած էր ոչխարը, որն ասում է.

-Դե, վեր կաց, թե չէ դու կմեռնես:

Ձին բարձրանում է: Ագարակատերն այդ տեսնելով բացականչում է.

-Սա հրաշք է: Պետք է տոնել: Այդ առիթով ոչխար կմորթենք:

Հետևություն. Ուրիշի գործերին մի խառնվեք (բայց չմոռանաք մկան թակարդի պատմությունը):

4.Երեք մարդ քարեր էին շրջում: Նրանցից մեկին հարցրեցին.«Ի՞նչ էս անում»

Նա մաքրելով ճակատի քրտինքը պատասխանեց.«Չարչարվում եմ»:

Մոտեցան երկրորդին և հարցրեցին.« Ի՞նչ էս անում դու»:

Նա քշտեց թևքերը և գործնական պատասխանեց.« Գումար եմ վաստակում»:

Հարցրեցին երորրդին.« Իսկ դու՞ ինչ էս անում»:

Նա նայեց վերև և ասաց.« Վանք եմ կառուցում»:

Հետևություն. Կյանքը իմաստալից է միայն նրանց մոտ, ովքեր մեծ նպատակ են հետապնդում:

5.Տաքսու վարորդը տանում էր քաղաքի հայտնի միլիոնատերներից մեկին: Վերջինս վճարում է հենց հաշվիչի գումարը: Վարորդն ասում է.

-Երեկ ես Ձեր որդուն էի բերում և նա ինձ 100 դոլլար թեյավճար թողեց:

-Ի՞եք ուզում, նրա հայրը միլիոնատեր է, իսկ ես որբ եմ:

Հետևություն. Միայն այն մարդն, ով ինքն է գումար վաստակում, գիտի փողի արժեքը:

Ռուսերենից թարգմանեցի ինքս: Աղբյուրը՝ https://vk.com/wall-39399586_70332

This entry was posted in Հայոց լեզու, Հետաքրքիր նյութեր, Իմ գրադարանը, Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment