Համաշխարհային պատերազմ

071009_Mzareulov_0

1939 թվականին աշխարհը տեսավ պատմության մեջ ամենաուժեղ հակամարտությունը: Նրա պատճառը հասկանալու համար պետք է շեղվենք հայտնի պատմություններից Հիտլերի իշխանության գալու մասին:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հայտնի պատմաբան Նեյլ Ֆերգյուսոնը «The Guardian»-ի էջերում քննարկում է մարդկության խոշորագույն հակամարտության արմատական պատճառները: Նրա կարծիքով, երկրորդ համաշխարհայինը սկսվել է ոչ թե 1939 թվին, ինչպես ընդունված է, այլ ամենաքիչը երկու տասնամյակ առաջ, և դրա հիմնաքարը դրել է ոչ թե Եվրոպան, այլ ասիական տերությունների մեծ ունեցվածքը:

Ավանդակն հայացքները երկրորդ համաշխարհայինի սկզբին պայմանավորվում է ավելի շուտ որպես սովորություն, քան ողջամիտ որոշում: Լեհաստանը 1939 թվականին եղել է ծայրահեղ աղքատ և քիչ կարևորություն է ունեցել, իսկ ինչ վերաբերվում է քաղաքականության  ազատության և քաղաքացիական փոքրամասնությունների իրավունքներին, ապա ավելի լավ վիճակում էր, քան Գերմանիան: Համընդհանուր տեսանկյունից, եթե ուշադրություն դարձնենք 1939 թվականի բացեիբաց ագրեսիային, Գերմանիան ընդհամենը հետևում էր Իտալիային(1935թ. Իտալ-Եթովպիական պատերազմ և 1939թ. հարձակում Ալբանիայի վրա) և Ճապոնիային(1931թ. հարձակումը Մանջուրիայի վրա):

1918 թվականին ավերված կայսրության վրա անընդմեջ առաջանում էին բռնության ալիքներ, և առավել արտասովոր արտահայտվում էր Ռուսաստանում: Այդժամ յուրաքանչյուրին, ով Ստալինի օրոք ծնվում էր ազատ հասարակությունում, բարդ էր գիտակցել  ահաբեկչության ռիթմը և ուժգնությունը: Հետախուզման էին ենթարկվում ոչ միայն փոքրամասնությունները, այլ բոլորն անխտիր, այդ թվում նաև երդվյալ կոմունիստները:

Անհրաժեշտ է հիշել նաև, որ 1939 թվականին աշխարհը բաժանված էր նրանց մեջ, ովքեր «ոչինչ չունեյին» և ովքեր «ինչ-որ բան ունեյին»: Ըստ Ֆերգյուսոնի, Երկրորդ համաշխարհայինի հիմնական շարժառիթ է հանդիսացել ազդեցության գոտիների և գաղութների վերաբաշխումը: Ասիական Կայսրության վրա հարձակումը եռակողմ էր: Առաջինը Հիտլերն էր, ով պայքարում էր կենսատարածքի լայնարձակման համար մինչ Վոլգա: Երկրորդն այն է, որ Ճապոնիան հարձակման էր ենթարկվում ֆրանսիացիների, հոլանդացիների, բրիտանացիների և ամերիկացիների կողմից: Եվ երրորդ ուղղությունը դա գաղութների կռիվն էր ինքնորոշման համար:

Իրականությանը չի համապատասխանում և պատմագրության մեջ հաստատված պատկերացումը միջպատերազմական ժամանակաշրջանի մասին, որպես խաղաղ ժամանակաշրջան: 1900 թվականին արևմուտքի առավելությունը աշխարհի համեմատ հասել էր իր գագաթնակետին, իսկ շրջադարձային պահ է հանդիսանում Ռուսաստանի պարտությունը Ճապոնիայի կողմից: Այդ պահից սկսած և մինչ 1950-ական թվականներն ընկած պատմության բնութագրող թեմա է հանդիսանում արևմտյան գերտերությունների և նրանց դեմ եղած կոնֆլիկտը, այն հարցի շուրջ, թե ում է պատկանում Եվրասիական մայրցամաքի կառավարումը: Արդյունքում, Առաջին համաշխարհայինի ավարտից հետո, գրեթե ոչ մի տարի չի անցել առանց լուրջ բռնությունների երկրագնդի որևէ անկյունում:

Պրոֆեսոր Ֆերգյուսոնի նյութից ելնելով կարելի է ասել, որ նա առաջարկել վերանայել 1904-1953 թվականներն ընկած ժամանակը, որպես իր տեսակի մեջ 50-ամյա պատերազմ:

Մեզ ներկայացված էին մինչ այժմ 1914-1918թթ. և 1939-1945թթ. որպես համաշխարհային պատերազմներ, բայց չէ որ երկրորդը սկսվելու դրդապատճառ պետք է ունենար, որն էլ պետք է ստեղծվեր 1918-1939թվականներին: Մեզ հանձնարարված էր գրել երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որոշելով հրաժարվել ավանդական համացանցային նյութերից, գտա Հարվարդի համալսարանի մի պրոֆեսորի նյութը, որը համապատասխանում էր իմ տեսանկյունին:   Սակայն այստեղ էլ չավարտվեց իմ աշխատանքը, քանի որ նյութը ռուսերեն լեզվով էր ես այն թարգմանեցի հայերեն: Նյութի աղբյուրը՝ http://inopressa.ru/article/07Sep2009/guardian/war.html :

This entry was posted in Հետաքրքիր նյութեր, Պատմություն, Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment