Հավաքից հավաք

LPibeTEcT68

Ողջույն կրթահամալիր, ողջույն գեղարվեստ: Իմ ամեն օրվա մի մասնիկն է այն, այստեղից վստահ կարող եք եզրակացնել, որ օրերս անցնում են հագեցած և պայծառ: Այս տարի ես 12-րդ դասարան եմ: Ուսումնական տարվա սկիզբը խոստումնալից էր, բուռն, ինչ-որ չափով անհասկանալի ու խառը: Որպես ավարտական դասարանի աշակերտ, ձեռք բերեցի շտեմարաններ, սկսեցի պարապել: Տարեսկզբից այնքան բան եմ սովորել և գիտելիքներս թարմացնել, որ մի քանի նախադասությամբ անհնարին է նկարագրել: Դասերի մասին շատ կարող եմ խոսել, բայց դա հետո:

Այս տարի ստեղծագործական մի նոր աստիճանի բարձրացանք: Մեզ մոտ հյուրեր կային արտասահմանից, ովքեր անցկացրեցին վարպետության դասեր ՝ Սամ Գրիգորյանը, Գագիկ Բաբայանը և այլոք: Պատիվ եմ ունեցել աշխատելու Գագիկ Բաբայանի հետ, դրա մասին նյութ էի դրել իմ բլոգում: Արվեստագետների այցելությունները ավարտվեցին իհարկե ցուցահանդեսներով՝  «Կոլաժ/դեկոլաժ»և «Գույնի և ռիթմի միջև»: Օ, մի օր հիշեցի, մենք արձակուրդից եկել և տեսել էինք մեր սիրելի վայրը կորցրել էր գույները, հավաքվեցինք և նոր գույներ տվեցինք մեր անվադողերին: Զվարճալի անցավ նաև մեր այցելությունը Դալան ցուցասրահ, դա դեռ վարպետության դասերից առաջ էր, Գագիկ Բաբայանի աշխատանքներն էինք դիտում: Չեմ թաքցնի, յուրաքանչյուր զրույց մեր նկարիչ ուսուցիչների հետ շատ հաճելի է, էլ չեմ ասում նրանց հետ ինչ-որ բան նկարելը կամ պատրաստելը: Մեր դպրոցում նոր ուսուցիչ էր եկել: Ընկեր Արայիկը, ով մեզ օգնում է, նոր բաներ սովորեցնում, պարզապես զրուցում մեզ հետ: Նրա հետ պատրաստեցինք մի եղևնի, ապակու կտորներով, շատ գեղեցիկ էր: Հա, մի եղևնի էլ մեր կրտսեր ընկերների համար: Անկեղծ լինեմ, բան չեմ հիշում, կարծես երեկ էր սկսվում ուսումնական տարին: Նոր տարին ավարտվեց, կարծում էի, թե անցած տարվա հարազատ մարդու կորուստը միակն էր, ցավն ու վիշտը թողնում էի անցած տարում, բայց մի նոր գույժ եկավ: Ֆիլմ նայելուց մտածում էի, թե ինչ են զգում մարդիկ, երբ կորցնում են մարդուն: Չէի ցանկանում զգալ դա, բայց ժամանակն անողոք է բոլորիս նկատմամբ: Երկրորդ անգամ սարսուռ զգացի, կորուստի, ափսոսանքի ցավ: Կարծում եմ, հասկացաք, որ խոսքն ընկեր Հերիքնազի մասին է: Չեմ ցանկանում շարադրել մտքերս, ուղղակի երեխաները գրում էին, իսկ ես նրա հետ ավելի շատ ժամանակ էի անցկացրել և ճիշտ չէր լինի անտարբեր մնալը նրա կորստին:

Պատրաստվում եմ համալսարան ընդունվելուս: Պարապում եմ գծագրություն և կոմպոզիցիա:   Հատուկ շնորհակալություն ընկեր Կարենին, ինձ նոր բաներ սովորեցնելու և իր գիտելիքները փոխանցելու համար: Ունեմ հստակ նպատակ, կոնկրետ ժամանակ, սովորելու միջոցներ և մեծ նպատակ: Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի:

Խաչատուր Աբովյանին մոտ մեկ ու կես ամիս պատրաստվեցին, և վերջապես մեծ լսարանով ամփոփեցինք: Չեմ ծավալվի, քանի որ դրա մասին նյութ եմ գրել բլոգումս: Դիջիթեքին նյութ էի ներկայացրել երկրորդ համաշխարհայինի մութ էջերից: Դիջիթեքում ոչինչ չստանալով հույսս կտրել էի նյութիցս: Բայց պարոն Մարգարյանը մի օր եկավ և ասաց, որ հասարակագիտական ստուգատեսին նյութս ներկայացնեմ: Լսեցի ուսուցչիս միանգամից հայտ ներկայացրեցի թարգմանչական անվանակարգում: Ասեմ, որ գլխավոր մրցանակ չկար, կային 2  խրախուսական մրցանակներ, որոնցից մեկը ես շահեցի: Զարամացած էի և շոյված, որ գնահատվեց աշխատանքս: Ժպիտ առաջացրեց այն պահը, երբ մրցանակակիրներին ասելուց, ընկեր Վահրամը նշեց դպրոցներին և աշակերտների թիվը, իսկ գեղարվեստի դեպքում ասաց, Գեղարվեստցի Քնքուշը : Նոր հետաքրքություն եմ ձեռք բերել, գործում եմ թևնոցներ, ստորև իմ առաջին աշխատանքները:

11092638_954832621223699_1813927240_n

This entry was posted in Հաշվետվություն. Bookmark the permalink.

Leave a comment