Չասված խոսքեր են մնում

xhH3yFKAAxc

Կրթահամալիր եկել եմ 9-րդ դասարանս ավարտելուն պես: Մինչ այդ սովորում էի մեր տանը մոտ գտնվող դպրոցում, համադասարանցիներս իմ մանկության ընկերներն ու կողքի բակի երեխաներն էին: Նոր դպրոցն ինձ վախեցնում էր նաև իր հետ եկեղ նոր շրջապատով, նոր ընկերներով: Լսել էի , որ կրթական 12-ամյա կրթության վերջին 3 տարում թեմաների կրկնությունն է ուսուցումը, որն այնքան էլ հետաքրքիր ու հագեցած չի անցնում: Բայց պարզվում է, կարելի է Թումանյան կարդալ անվերջ, Չարենցի մասին դիտել ու կարդալ, Սևակ նորից արտասանել: Կրթահամալիրում դասերը հետաքրքիր էին և ուսման ձևով նորովի: Մասնագիտական դասերը ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև հետաքրքիր ծանոթություններ ապահովեցին արվեստագետների հետ: Մեր դպրոցն ալտերնատիվ միջոցներով աշակերտին մոտեցնում է գիտությանը, տալիս է հնարավորություն ինքնուրույն դառնալու, ունենալու սեփական տեսակետ: Ձևավորում է պատասխանատվություն իր ստեղծած բլոգի, սկսած նախագծի և անձամբ տնկած ծառի նկատմամբ: Մենք սովորում ենք համակարգիչներով, բայց անտեղյակ մարդկանց կարող եմ հավատացնել, որ մարդկային փոխհարաբերությունները ոչ միայն չեն տուժում, այլ լիքը նպաստավոր պայմաններ ու հնարավորություններ են ստեղծվում՝ շփումը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ծանոթների ու բարեկամների հետ, աշխարհում կատարվող ամենատարբեր նորություններն ու դեպքերը քեզ հասանելի են դառնում շատ արագ:

dQ6cjWtRpUQ

Այս երեք տարում ես չկրկնեցի իմ անցած դասերը, այլ ստացա այնպիսի գիտելիքներ, որոնց մասին պատկերացում անգամ չունեի: Տեսա ու շփվեցի այնպիսի մարդկանց հետ, ում մասին միայն լսել էի և տեսել հեռուստաէկրաններին: Կարող եմ վստահ ասել, որ եթե դասերն էլ չհիշեմ (ինչը քիչ հավանական է), ապա մարդկանց երբեք չեմ մոռանա: Սովորեցի խմբով աշխատել, ինքնուրույն ներկայանալ, արտահայտել մտքերս, ստեղծել աշխատանքներ: Մասնակցեցի մի շարք մրցույթների՝ Էկոտուր, Դիջիթեք, ներկայացա ստուգատեսներում, շահեցի խրախուսական մրցանակ: «Գնահատականը կարևոր չէ» արտահայտությունը հասկացա այստեղ, երբ ուսուցիչներիս ջերմ խոսքերն ու տաք հայացքները դարձան իմ աշխատանքի գնահատականը: Չնայած հուսով եմ՝ ավարտական վկայականում կտեսնեմ բարձր գնահատականներ: Ներկայացում եմ իմ նյութերի հղումները, ասեմ, որ  ստացել եմ ավելին, քան սովորական դասաժամերը, որոնք այնքան էլ սովորական չեն եղել՝ կյանքի, ազատության, բարության ու բարեկրթության  դասեր:

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ այս ցոգոլի համը, որ թաքուն ուտում էինք դպրոցի ծառերից: Թթվաշ, իրար նայող մեր ծիծաղկոտ հայացքները, այդ մանկական քաղցր դրվագներն իմ կյանքից:

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ Ամանորը կրթահամալիրում, այդ մեծ տոնը: Այդ երջանիկ օրերը. սառած ոտքերը, տաք մարտկոցները, ամանորյա փայլերը, գույները, Հախվերդյանի «Ձյունը», պարերը, տաք թեյը:

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ ուսուցիչներիս, նրանց հանդուրժողականությունը: Կհիշեմ մեր փոքրիկ գաղտնիքները: Նրանց խոստումները, չնայած դա էլ գաղտնիք է:

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ այս հաշվետվություններն ու նյութերը, որոնք դժվարությամբ էի նստում գրելու, բայց միշտ այնքա՜ն չգրված տողեր էին մնում:

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ անվերջ շարժման մեջ գտնվող Տիարին, նրա՝  ձեռքով ողջույնը, խելացի խոսքերը, բարի ժպիտը, հիմա էլ գրում եմ, հիշում, ու ժպիտ է առաջանում դեմքիս:

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ ու կասեմ այն խոսքերը, որոնք հիմա չեմ գտնում:

Շնորհակալ լինելը լավ հատկություն է, երախտագետ լինելը լավ հատկություն է:

Շնորհակալ եմ, երախտապարտ եմ, իմ դպրոց, իմ կրթահամալիր:

Advertisements
This entry was posted in Հաշվետվություն, Uncategorized. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s